Համբուրգի հոթելը հրաժարվել է տեղավորել Թրամփի պատվիրակությանը G20 գագաթնաժողովի ժամանակ
Համբուրգի «Four Seasons» լյուքս հոթելը հրաժարվել է տեղավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությանը «մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու 2017 թվականի հուլիսի 7-8-ը։ Հոթելի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրենց որոշման պատճառը։
Ինչպես գրում է պարբերականը, հղում անելով միջոցառման կազմակերպիչների աղբյուրներին, Թրամփը կարող է մնալ Բեռլինում «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Որպես օրենք, այդպիսի մակարդակի հյուրերը կանգ են առնում «Adlon» հոթելում՝ Բրանդենբուրգյան դարպասներից ոչ հեռու եւ ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ։ Սակայն բեռլինյան հոթելը դեռ որեւէ ամրագրման հայց չի ստացել։
Պարբերականը նշում է, որ բացի ԱՄՆ ներկայացուցիչներից, անհայտ է դեռեւս նաեւ ռուսական պատվիրակության մնալու հարցը։ Ինչպես գրում է թերթը, ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը Ռուսաստանի ներկայացուցիչները ապրել են «Atlantic» հյուրանոցում։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողովի հյուրերի համար անհրաժեշտ է մոտ ինը հազար հյուրանոցային համար, իսկ լյուքս համարների պահանջարկը Համբուրգում տվյալ պահին ավելի մեծ է, քան առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի անգամ Դոնալդ Թրամփը իր հյուրանոցից դուրս է հանել «One Direction» խմբի անդամներին։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...