«Լիվերպուլը» չեմպիոնների չեմպիոն (Լուսանկարներ)
Յուրգեն Կլոպի գլխավորությամբ անգլիական «Լիվերպուլը» երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ վերջապես նվաճեց գավաթը:
«Լիվերպուլն» առաջին գոլը «Տոտենհեմի» դարպասը խփեց արդեն երկրորդ րոպեին, քանի որ առաջին րոպեին մրցավարն արդեն 11 մետրոնոց նշանակեց, որը իրացրեց Սալահը:

Երկրորդ գոլը Մադրիդում լիվերպուլցիների կազմում 87-րդ րոպեին խփեց կիսաեզրափակիչ երկրորդ խաղի լավագույն խաղացողներից մեկը՝ Օրիգին:

Պետք է առանձնացնել նաեւ լիվերպուլցիների դարպասապահ Ալիսոն Բեյքերին, որը երկրորդ խաղակեսում մի քանի անգամ փայլուն խաղ ցուցադրեց, մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին:
«Լիվերպուլը» վերջին անգամ Չեմպիոնների գավաթը նվաճել էր 2005 թվականին:
Այս խաղի հիշարժան դրվագներից էր մի կիսամերկ աղջկա վազքով մուտքը խաղադաշտ առաջին խաղակեսում, բայց նա էլ չկարողացավ փոխել խաղի ընթացքը:
Ընդգծենք, որ «Տոտենհեմը», չնայած պարտությանը, պետք է որ հաջող համարի այս մրցաշարը, քանի որ մրցաշարի սկզբում նույնիսկ այս թիմի երկրպագուները չէին պատկերացնի, որ իրենք կհասնեն մինչեւ եզրափակիչ:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին