Ավտովթարից մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը
Armsport.am-ը գրում է.
Ցավալի լուր է ստացվել Իսպանիայից։ 35 տարեկան հասակում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառը ավտովթարն է։
Երեկ երեկոյան դեռևս չբացահայտված հանգամանքներում իսպանացի ֆուտբոլիստը ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Րոպեներ առաջ Ռեյեսի նախկին թիմերից «Սևիլիայի» պաշտոնական էջը հաստատել է տեղեկությունը։
Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր։ 2000-2004 թվականներին նա հանդես է եկել անդալուսիական ակումբում։ 2004 թվականին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անց է կացրել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Հանդես է եկել նաև Մադրիդի «Ատլետիկոյում», «Բենֆիկայում», «Էսպանյոլում», «Կորդոբայում»։ 2018 թվականին տեղափոխվել էր Չինաստանի սուպեր լիգան ներկայացնող «Տիանշեն Լեոպարդ» ակումբ։ Ներկա պահին հանդես էր գալիս իսպանական «Էստրեմադուրայի» կազմում։
Ռեյեսը հանդես է եկել նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ անցկացնելով 21 հանդիպում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին