3 միջոց՝ սուրճն անվտանգ դարձնելու համար
Լավ սուրճը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև օգտակար: Կոֆեինը ամենահաճախ օգտագործվող պսիխոակտիվ նյութ է: Երկրագնդի բնակչության 80 տոկոսն ամեն օր այս կամ այն տեսքով օգտագործում է կոֆեին:
Մասնագետները վստահ են, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է դեպրեսիան, ակտիվացնում ուղեղի աշխատանքը, նյութափոխանակությունը, թարմացնում և առույգացնում: Թեյը և շոկոլադը նույնպես կոֆեին են պարունակում, բայց հիմնական աղբյուրը, իհարկե, սուրճն է՝ մեկ բաժակը պարունակում է 30-300 մգ կոֆեին: Բացի այդ, սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչը նվազեցնում է քաղցկեղի և Ալցհեյմերի առաջացման հավանականությունը:
Վնասակար է, քանի որ․
1. Առաջացնում է կախվածություն:
2․ Չափից դուրս օգտագործումը կարող է գլխացավ, ճնշման տատանումներ, նյարդայնություն, քնի խանգարումներ առաջացնել:
Ինչպես սուրճը դարձնել անվտանգ
Նախ՝ պետք է վարել առողջ ապրելակերպ՝ քնել ոչ պակաս, քան 8 ժամ, ֆիզիկական վարժություններ կատարել կամ վազել առավոտյան, ճիշտ սնվել:
Բացի այդ․
1.Նվազեցնել շաքարի պարունակությունը: Փորձել սուրճը խմել առանց շաքարի:
2. Եփել սուրճը թղթե ֆիլտրի միջոցով: Առանց ֆիլտրի, ասենք, սովորական սրճեփի մեջ պատրաստած սուրճը պարունակում է կաֆեստոլ, որը բարձրացնում է խոլեստերինը:
3. Խմել օրական 2-3 բաժակից ոչ ավելի: Մասնագետներն այդ չափաբաժինը համարում են ամենաօպտիմալը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները