Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ չեղարկել է այցելությունը Մոսկվա
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չեղարկել ապրիլի 10-ին ծրագրված այցելությունը Մոսկվա՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները արմատապես փոխել են իրավիճակը։ «Հիմա ինձ համար առաջնայնություն է շարունակել շփումները ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ՝ ապրիլի 10-11-ը ծրագրված «յոթյակի» հանդիպման նախօրեին, որպեսզի ապահովենք համակարգված միջազգային աջակցություն հաշտեցման ու քաղաքական գործընթացին։ Ես կփորձեմ կազմակերպել հանդիպում իմ համախոհ գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք քննարկել հետագա քայլերը»,- նշված է հայտարարության մեջ։
Ջոնսոնի այցելության չեղարկումը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Բրիտանիայի արտգործնախարարի ուղեւորությունը Մոսկվա արդեն մեկ անգամ հետաձգվել է։ «Այնպիսի տպավորություն է, որ մեր արեւմտյան գործընկերներն ապրում են իրենց սեփական իրականության մեջ, որում նրանք սկզբում փորձում են միակողմանի կառուցել հավաքական ծրագրեր, հետո էլ դարձյալ միակողմանի փոխեն դրանք, հորինելով անհեթեթ պատրվակներ»,- ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել կայուն հարաբերություններ կառուցելուն՝ ամուր միջազգային իրավական հիմքի վրա, սակայն «կայունությունն ու հետեւողականությունը վաղուց արդեն դադարել են լինել արեւմտյան արտաքին քաղաքականության այցեքարտը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոնսոնը իր Twitter–ում գրել էր, որ աջակցում է ամերիկյան հրթիռային հարվածը սիրիական ավիաբազայի վրա ու մշտական շփման մեջ է գտնվում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...