Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է այցը Մոսկվա
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում Մոսկվա այցը Սիրիայի իրավիճակի առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարություն է հրապարակել ապրիլի 10-ին Մոսկվա նախատեսված այցը չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացնելուց հետո»,- ասված է երկրի արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրությունում:
«Սիրիայում վերջին իրադարձությունները հիմնարար կերպով փոխել են իրավիճակը: Այժմ ինձ համար առաջնահերթություն է շարունակել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ կապերը՝ ապրիլի 10-11-ին նախատեսվող «յոթյակի» հանդիպման նախաշեմին երկրում հրադադարի համակարգված միջազգային աջակցությունը և քաղաքական գործընթացի ինտենսիվացումն ապահովելու համար: Ես կաշխատեմ մեր համախոհ գործընկերների հետ հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք քննարկել հետագա քայլերը»,- նշված է Ջոնսոնի հայտարարությունում:
Նշվում է, որ Ջոնսոնի այցը Մոսկվա արդեն հետաձգվել էր մեկ անգամ: Նա պատրաստվում էր Ռուսաստան այցելել դեռևս մարտի վերջին, սակայն հետաձգել է այցը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակցույցի փոփոխության պատճառով:
Ավելի վաղ Ջոնսոնը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտպանում է սիրիական ավիաբազայի ուղղությամբ ամերիկյան հրթիռային հարվածը և մշտական կապի մեջ է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...