Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցներն արդեն պատրաստ են
Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է, այն հաշված օրերի ընթացքում կներկայանա սպառողներին: Արմավիրի մարզի Մեձավան համայնքում գտնվող գործարանի բացումը թեև տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերին, սակայն հեռուստացույցների արտադրությունը սկսվել է մայիսին` կառավարության կողմից ներմուծման մաքսային արտոնության տրամադրումից հետո:
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ տնօրեն Ռամի Ջուդիի փոխանցմամաբ` գործարանում այժմ օրական հավաքում են մոտ 100-150 հատ հեռուստացույց, որոնք շուտով կարելի է գտնել Հայաստանի ողջ տարածքում գործող խոշոր մասնագիտացված խանութ սրահներում:
Գործարանում այժմ ստեղծվել է 13 աշխատատեղ` միջինում 200 հազար դրամ աշխատավարձով: Գործարանի ամբողջական գործարկման դեպքում կստեղծվի 60-70 աշխատատեղ` 200 000 դրամ միջին աշխատավարձով և տարեկան կարտադրվի 126 հազար միավոր կենցաղային սարքավորում:
Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանը` ի պատասխան Politik.am-ի հարցին, թե ինչ արդյունավետություն կունենա գործարանի շահարկումը համայնքի համար, պատասխանեց, որ այս ծարագիրը արդեն իսկ արդյունավետ է:
Ըստ Լևոն Գրիգորյանի` համայնքի բնակիչները կհամալրեն գործարանի աշխատակիցների շարքերը. «Բնակիչներից թվով 70-ին արդեն ցուացակագրել եմ այնտեղ աշխատելու համար, տնօրինությունն էլ նրանցից համապատասխան մասնագետներ կընտրի:
Այժմ հեռուստացույցների նոր խմբաքանակի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրելու հարցով են զբաղված»,- ասաց համայնքապետը:
Ընկերությունը պատրաստվում է նաև արտահանել հայկական կենցաղային տեխնիկա` այդ հարցում ակնկալելով նաև ՀՀ կառավարության աջակցությունը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ