ԱՄՆ-ի կողմից Սիրիային հասցված հարվածը դրական, սակայն ոչ բավարար քայլ էր. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 6-ի երեկոյան Միացյալ Նահանգների կողմից սիրիական ավիաբազաներից մեկի վրա իրականացված հարձակմանը, նշել է, որ դա դրական, սակայն ոչ բավարար քայլ էր:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դիմել ակտիվ քայլերի Սիրիայում տեղի ունեցող հանցագործություններին դիմակայելու համար:
«Միջազգային հանրությունը հնարավորություն ունի կանխել Ասադի ռեժիմի հանցանքները»,-նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Անկարան արդեն երկար տարիներ լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ «այն աշխարհում, որտեղ բարբարոսաբար սպանում են երեխաներին, ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ»:
«Պետք է վերաիմաստավորել այն, ինչ կատարվում է: Ոչ ոք չպետք է փորձի մարդկության դեմ իրագործված հանցագործություններն ու երեխաների սպանությունը կոծկել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարով: Այն, ինչ կատարվում է Սիրիայում, ողբերգություն է», - ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...