Ո՞ր տարիքից է անհրաժեշտ աշխատել սեփական երեխայի ապագա կարիերայով
Ամերիկացի մասնագետները պարզել են, թե որ տարիքից է պետք աշխատել սեփական երեխայի ապագա կարիերայով: Երկու հազար ծնողների շրջանում OnePoll-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ աշխատանքային ասպարեզում հաջողությանը նպաստող հմտություններին արժի ուշադրություն դարձնել արդեն հնգամյա տարիքից:
Պարզվել է, որ դպրոցական տարիքի երեխաների ծնողների 56 տոկոսը հստակ պատկերացում ունի իրենց ժառանգների ապագա կարիերայի մասին: Նախապատվությունների շարքում առաջին տեղում է STEAM-ը (գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ, արվեստ, մաթեմատիկա). հարցվածների 75 տոկոսը երազում է, որ իր երեխան աշխատի հենց այս ոլորտներում: Ապագա կարիերայի համար առավել կարեւոր ուղղություններ են նշվել բանավոր խոսքը եւ քերականությունը (60 տոկոս), համակարգչային գրագիտությունը (58 տոկոս) եւ մաթեմատիկան (57 տոկոս):
Հարցված 10 ծնողից 9-ը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս իր երեխայի STEAM հմտությունների զարգացմանը: Այս գործում օգնում են հատուկ «խելացի» խաղալիքները (67 տոկոս), ինչպես նաեւ հատուկ հավելվածները: Միաժամանակ, այս ճանապարհին ծագել է անսպասելի խոչընդոտ. գաջեթներից երեխաների կախվածությունը: Դպրոցական տարիքի ամերիկացի միջինվիճակագրական երեխան էկրանի առջեւ է անցկացնում օրական 3,5 ժամ, եւ ծնողների 72 տոկոսը ջանում է այդ ժամանակը սահմանափակել:
Ուշագրավ է, որ ծնողների 45 տոկոսը համոզված է, որ իրենց երեխան ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ ավելի շատ է տեղեկացված, քան իրենք (այս հարցում երեխաներն իրենց ծնողներից առաջ են մոտ 8 տարով): Հարցվածների 72 տոկոսը խոստովանել է, որ դրա պատճառով իրենք դժվարանում են իրենց երեխաներին օգնել սովորելու հարցում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ