Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղարդել է «ֆուտբոլային սադրանքի» համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական նպատակներով» օգտագործելու համար, գրում է interfax.az-ը:
«Հայաստանի արտգործնախարարության՝ լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ հայտարարությունը վկայում է ներքին քաղաքական խնդիրների պատճառով սպորտը քաղաքական գործիք դարձնելու փորձերի մասին: Ցավոք, Հայաստանը «Արսենալ»-ի խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:
Նախօրեին, մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Մխիթարյանի և հայազգի երկրպագուների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չներկայացնելը Բաքվի կողմից ռասիզմի և այլատյացության դրսևորումներ են:
Հիշեցնենք, որ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին