«Հանուն Մխիթարյանի, հանուն ֆուտբոլի». Oh My Goal
6 միլիոնից ավելի հետևորդ ունեցող Oh My Goal մարզական էջը տեսանյութով անդրադարձել է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի երափակչին մասնակցելու հարցին: Էջը տեսանյութը վերնագրել է այսպես՝ «Անհավատալի պատճառ, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի եզրափակիչը»:
Տեսանյութում ասվում է, որ այն ժամանակ, երբ Ունայի Էմերին և ֆուտբոլիստները պատրաստվում են եզրափակչին, Հենրիխ Մխիթարյանը սպասում է Ադրբեջան մեկնելու թույլտվությանը: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն այս տարի կայանալու է Բաքվում:
Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում մի քանի անգամ բախվել է Ադրբեջան մեկնելու խնդրին, անգամ՝ այս մրցաշրջանում: Խնդիրը այն է, որ Մխիթարյանին ադրբեջանական կողմը վիզա չի տրամադրում: Սակայն դեռ խմբային փուլի ժամանակ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, որպեզի կազմակերպության միջնորդությամբ Մխիթարյանին տրամադրվի մուտքի արտոնագիր: Ադրբեջանն ասել էր, որ Մխիթարյանը ոտք չի դնի Ադրբեջան, անգամ, եթե չունենա որևէ խնդիր փաստաթղթերի հետ: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել ՔՕ 318.2 հոդվածով՝ Արցախի Հանրապետություն այցելելու համար:
Տեսանյութում նշվում է, որ ՈւԵՖԱ-ն այս անգամ ևս նշել է, որ Մխիթարյանի՝ Ադրբեջան մեկնելը շատ կարևոր է իրենց համար, և իրենք պատրաստ են միջնորդել, որպեսզի հայ ֆուտբոլիստը ստանա մուտքի արտոնագիր: Սրա համար ֆուտբոլային կազմակերպությունը կներդնի իր բոլոր ջանքերը: Լոնդոնյան ակումբը ևս նշում է, որ Հենրիխի մասնակցությունը խաղին կարևոր է, բայց թիմը դեռ պետք է քննարկի այդ հարցը:
Անգլիական մամուլն արդեն գրում է, որ ՈՒԵՖԱ-ն դիմել է Ադրբեջանին՝ հորդորելով վիզա տալ հայ ֆուտբոլիստին: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է, որ հայ ֆուտբոլիստն Ադրբեջան մեկնելու խնդիր չի ունենա: Ադրբեջանական կողմը հավաստիացրել է նաև, որ կապահովի հայ ֆուտբոլիստի պատշաճ անվտանգությունը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:
«ՈւԵՖԱ-ի համար ստանդարտ ընթացակարգ է ֆուտբոլիստների համար նամակներ ուղարկելը տարբեր ասոցիացիաներ, ակումբներ կամ դեսպանատներ` խաղացողների համար վիզա ստանալու և նրանց մասնակցությունն ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող խաղերում ապահովելու համար»,- ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը:
Սակայն, ինչպես ասվում է տեսանյութում, Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը դաշտում ապահովել չի լինի, քանի որ մարզադաշտում լինելու են հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր չեն ուզում իրենց երկրում տեսնել հայ ֆուտբոլիստին:
Տեսանյութի հեղինակները նշում են, որ այս հարցը և Մխիթարյանի անվտանգությունն ամբողջությամբ ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության տակ է: Ֆուտբոլային կառույցը պետք է հստակ քայլեր անի և հարյուր տոկոսով երաշխավորի, որ հայ ֆուտբոլիստի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Տեսանյութում նշվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի համար պետք է անի ամեն ինչ՝ ոչ միայն ֆուտբոլիստի անհատական շահերի, այլ հանուն ֆուտբոլի՝ հանուն Մխիթարյանի և Հանուն ֆուտոլի:
Եվրոպա լիգայի եզրափակչին մնացել են հաշված օրեր, իսկ Մխիթարյանի հարցը դեռևս լուծված չէ: Անգլիական մամուլը գրում է, որ Հենրիխը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին