New York Times. ԿՀՎ-ն անցյալ ամառ է պարզել ռուսական միջամտությունը ընտրություններին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը անցյալ ամառ փակ ճեպազրույցի ժամանակ բարձրաստիճան օրենսդիրներին հայտնել է, թե ինքը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը փորձում է օգնել Դոնալդ Թրամփին հաղթել ընտրություններում, սակայն այդ մասին հրապարակայնորեն չի ասվել մինչ Թրամփի հաղթանակը, հաղորդում է New York Times-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ ճեպազրույցները վկայում են, որ հետախուզությունը Ռուսաստանի մտադրությունների ապացույցներ ուներ նախընտրական քարոզարշավի շատ վաղ փուլում, քան համարվում էր նախկինում։
Նախկին պաշտոնյաների խոսքով՝ օգոստոսի վերջին՝ ընտրություններից 10 շաբաթ առաջ, ԿՀՎ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ջոն Բրենանն այնքան անհանգստացած էր ընտրություններին ռուսական վերաբերյալ կուտակվող վկայություններից, որ անհապաղ սկսեց անհատական ճեպազրույցների շարքը՝ Կոնգրեսի ութ անդամների համար։
Օգոստոստի 25-ին սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդի համար ճեպազրույցի ընթացքում Բրենանն ասել է, որ ռուսական կիբերհարձակումները, ըստ երեւույթին, կոչված են օգնել Թրամփին հաղթել ընտրություններում։
Նշվում է նաեւ, որ Բրենանը նաեւ հասկացրել է, թե Թրամփի որոշ մտերիմներ կարող են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ընտրությունների արդյունքին ազդելու նպատակով։ Այժմ այդ գործով հետաքննությունն է ընթանում Հետախուզությունների դաշնային բյուրոյում եւ Կոնգրեսի երկու կոմիտեներում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...