Ուրալն ու Լոկոմոտիվը չվճռեցին հաղթողին. Հարոյանը մասնակցեց խաղին
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտիվին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Անտոն Միրանչուկը, այնուհետև «Ուրալը» կարողացել է նախ հավասարեցնել հաշիվը, այնուհետև առաջ անցնել. 39-րդ րոպեին Անդրեյ Պանյուկովը խփել է պատասխան գնդակը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Էլ-Քաբիրն առաջ է մղել տանտերերին:
Սակայն, 64-րդ րոպեին Միրանչուկն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու դուբլ ձևակերպել՝ հավասարեցնելով հաշիվը:
66-րդ րոպեից «Ուրալը» խաղացել է 10 հոգով Ստեֆան Ստրանդբերգի հեռացումից հետո:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն «Ուրալի» պահեստայինների կազմում է սկսել խաղը, 76-րդ րոպեին փոխարինման է մտել:
«Ուրալը», վաստակելով 35 միավոր, ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Լոկոմոտիվը» 53 միավորով երկրորդ տեղում է:
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Ուրալը» հյուրընկալվելիս կմրցի «Անժիի» հետ, իսկ «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ կխաղա «Ուֆայի» հետ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին