Բաքուն պատրաստվում է դիմավորել Հենրիխ Մխիթարյանին
Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Երկու անգլիական թիմերը՝ Արսենալը եւ Չելսին իրենց վեցհազարական երկրպագուների հետ կուղեւորվեն Բաքու՝ հաղթողին պարզելու համար:
Խաղին պատրաստվում են ոչ միայն թիմերը, երկրպագուները եւ կազմակերպիչները, այլ նաեւ «խիստ հայրենասեր» ադրբեջանցիները, որոնք ֆուտբոլի հետ որեւէ կապ չունեն:
Ըստ ադրբեջանական մամուլի, ազգայնականները պատրաստվում են հենց օդանավակայանից դիմավորել Հենրիխ Մխիթարյանին եւ բացատրել, որ նա չպետք է ժամաներ Բաքու: Նրանք խոստանում են ամեն ինչ անել, որ Մխիթարյանի մտքով անգամ չանցնի դուրս գալ խաղադաշտ եւ ֆուտբոլ խաղալ 70 հազարանոց մարզադաշտում:
Սրա հետ միաժամանակ կազմակերպիչները նշում են, որ Մխիթարյանը որեւէ խնդիր չի ունենալու:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին