Ի՞նչ պայմաններ է «Արսենալը» դրել Բաքվի առաջ՝ Մխիթարյանին այնտեղ տանելու համար
Եվրոպա լիգայի՝ Բաքվում անցկացվելիք եզրափակչի ժամանակ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության համար առաջ քաշված պայմանները կատարելու համար Ադրբեջանն ունի 24 ժամ ժամանակ։ Եթե անվտանգության հավելյալ միջոցներ չձեռնարկվեն, հայ ֆուտբոլիստը չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք։
Իսկ ինչպիսի՞ պայմաններ են դրվել Բաքվի առաջ։ Լոնդոնի թիմը չի բավարարվել Բաքվի անվտանգության ներկա վիճակով ու պահանջել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Ադրբեջանի իրավապահ համակարգը լրացուցիչ անձնակազմեր պետք է տեղակայի մայրաքաղաքում՝ այն ճանապարհներին, որտեղով անցնելու է «Արսենալի» թիմը։ Լրացուցիչ քանակով իրավապահներ պետք է շրջեն նաև թիմին հյուրընկալող հյուրանոցի մոտ։ Այս ամենն արվելու է Մխիթարյանի ազատ տեղաշարժն ապահովելու համար։
«Արսենալը» արտագնա խաղերին սովորաբար մեկնում է սեփական անվտանգության անձնակազմով, սակայն այս անգամ դա բավարար չեն համարել թիմում։ Նրանք արդեն մեկ անգամ հայտարարել են, որ Բաքվից պատշաճ երաշխիքներ չեն ստացել, որ անվտանգությունը կլինի բարձր մակարդակի վրա։
Իսկ Եվրոպա լիգայի եզրափակչին մնացել է երկու շաբաթ։ Այն անցկացվելու է մայիսի 29-ին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին