Եվրախորհրդարանը պահանջում է «բրեքսիթի» հարցով գալիք բանակցություններում կոշտ դիրքորոշում զբաղեցնել
Եվրախորհրդարանը Եվրոպական միությունից կոշտ դիրքորոշում է պահանջել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին գալիք բանակցություններում։ ԵՄ քաղաքացիների շահերը պետք է առաջնային լինեն ու լիարժեք պաշտպանվեն, հետեւում է բանակցային գործընթացի վերաբերյալ խորհրդարանականների որոշումից, հայտնում է DW–ը։
Ընդ որում անհրաժեշտ է բրիտանական իշխանություններին տեղեկացնել, որ Brexit–ից հետո Միացյալ թագավորությունն «այլեւս չի կարողանա նույն արտոնություններից օգտվել», ասվում է ապրիլի 5-ի որոշման մեջ։ Համաձայնագիրը, որը չի ներառի այդ սկզբունքները, չի հաստատվի ԵԽ կողմից, իսկ առանց դրա հնարավոր չէ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի կնքումը։ Որոշմանը կողմ են քվեարկել 516 պատգամավորներ, դեմ՝ 133-ը , հիմնականում աջ պոպուլիստներն ու եվրոսկեպտիկները։
Այնուհետեւ որոշման մեջ նշված է, որ Մեծ Բրիտանիան պետք է հետեւի «բոլոր իրավական, ֆինանսական ո ւ ֆիսկալ պարտավորություններին»։ Բրյուսելի փորձագետների գնահատականով, դրանք կազմում են ընդհանուր առմամբ 60 մլրդ եվրո։ Այդ գումարը ներառում է օրինակ ԵՄ կառույցներում աշխատող բրիտանացի չինովնիկների կենսաթոշակների վճարումները։
Բացի դրանից Եվրախորհրդարանը հաստատել է իր դիրքորոշումը ԵՄ ներքին շուկային Մեծ Բրիտանիայի մուտքի հնարավորության մասին։ Ըստ այդ դիրքորոշման՝ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԵՄ քաղաքացիներին տրամադրեն իրավունք ապրել ու աշխատել բրիտանական տարածքում, նաեւ եթե Լոնդոնը ընդունի ՄԻԵԴ իրավազորությունը։ Բրիտանական կառավարությունը մերժում է այդ պայմանները։
ԵՎրախորհրդարանը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը՝ ԵՄ-ից դուրս գալու ու Բրյուսելի հետ Լոնդոնի ապագա հարաբերությունների մասին բանակցությունները զուգահեռաբար անցկացնելու մասին։
ԵՄ 27 երկրները մտադիր են բրեքսիթի մասին բանակցությունների վերաբերյալ ուղենիշների մշակումն ավարտել ապրիլի վերջին՝ Բրյուսելում ծրագրված գագաթնաժողովի ժամանակ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...