Գվարդիոլա. Կարիերայիս ամենաբարդ տիտղոսն էր
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում մանչեսթերցիները հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել «Բրայթոնի» նկատմամբ եւ մեկ միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին»:
«Մենք պետք է շնորհավորենք «Լիվերպուլին» եւ շնորհակալություն հայտնենք այն բանի համար, որ ստիպեց մեզ առաջադիմել: Դա անհավանական է՝ հավաքել 98 միավոր եւ անցնել այս ճանապարհը հավասար: Մենք առաջադիմեցինք նախորդ մրցաշրջանի հետ համեմատ, եւ «Լիվերպուլն» օգնեց մեզ այդ հարցում: Չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար պետք է հաղթեինք 14 խաղ անընդմեջ: Չէինք կարող կորցնել նույնիսկ մեկ միավոր: Սա կարիերայիս ամենաբարդ տիտղոսն էր: Մենք գիտեինք, որ պետք է հաղթենք: Չէինք մտածում «Լիվերպուլի» մասին եւ կենտրոնացած էինք մեր խաղի վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Մայիսի 12-ին 48-ամյա Գվարդիոլան նվաճեց մարզչական կարիերայի 26-րդ տիտղոսը: Այդ ցուցանիշով նա շրջանցեց պորտուգալական «Պորտուի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Ինտերի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը նվաճել է 25 տիտղոս: Այդ ցուցանիշով կատալոնացի մասնագետին գերազանցում են միայն Ալեքս Ֆերգյուսոնը (49 տիտղոս), Միրչա Լուչեսկուն (32), Վալերի Լոբանովսկին (30) ու Օտմար Հիտցֆելդը (28):


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին