Գիտնականները հայտնել են, թե ինչպես է մարդկությունը 50 տարում մոլորակը փոխել
Կենսաբազամազանության եւ էկոհամակարգային ծառայությունների հարցերով փորձագետների միջկառավարական խումբը (IPBES) մասշտաբային հետազոտություն է անցկացրել, որում ցույց է տվել, թե մարդու գործունեությունն ինչպես է մոլորակը փոխել վերջին 50 տարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հետազոտությանը մասնակցել են 400-ից ավելի գիտնականներ եւ փորձագետներ, որոնք 3 տարի տվյալներ են հավաքել ու վերլուծել տեղեկատվության ավելի քան 15 հազար գիտական եւ պետական աղբյուրներից:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ հիմա կենդանիների մոտ 1 մլն տեսակներ անհետացման սպառնալիքի ներքո են, ցամաքում տեղային տեսակների քանակությունը կրճատվել է 20 տոկոսով, մասնավորապես՝ երկկենցաղների 40 տոկոսին, մարջանի բուստերի 33 տոկոսին եւ ծովային կաթնասունների երրորդ մասին սպառնում է լիակատար անհետացում:
Դրանից բացի, գիտնականների տեղեկություններով՝ ցամաքի մակերեւույթի ավելի քան երրորդ մասը եւ քաղցրահամ ջրի պաշարների 75 տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսության եւ անասնաբուծության մեջ: Երկրագնդում ամեն տարի արդյունահանվում է մոտ 60 մլրդ տոնա վերականգնվող եւ անվերականգնելի պաշար, 1970 թվականից 3 անգամ մեծացել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը, 45 տոկոսով աճել են չմշակված փայտանյութի մթերումների ծավալները: Ընդ որում՝ երկրային մակերեւույթի ընդհանուր արտադրողականությունը 50 տարում 23 տոկոսով նվազել է:
Հետազոտողները նաեւ հաշվարկել են, որ ամեն տարի օվկիանոս են նետվում 300-ից մինչեւ 400 տոննա ծանր մետաղներ եւ արդյունաբերական տարբեր թունավոր թափոններ, ինչը հանգեցրել է նրան, որ Համաշխարհային օվկիանոսում առաջացել են մոտ 400 «մեռյալ գոտիներ»՝ ընդհանուր շուրջ 245 հազար քառակուսի մետր մակերեսով, ինչը գերազանցում է Մեծ Բրիտանիայի մակերեսը: Դրանից բացի, 1992 թվականից կրկնապատկվել է քաղաքների մակերեսը:
Գիտնականները հայտարարում են, որ այս ամենն արդեն բերել է նրան, որ շուրջ 300 մլն մարդ ենթարկվում է ջրհեղեների եւ փոթորիկների մեծ վտանգին, եւ 2050 թվականին մոլորակի համար այս բացասական գործընթացը հազիվ թե դադարի:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ