Գլենդելի քաղաքապետական խորհրդի երեք թափուր տեղերը կզբաղեցնեն հայերը
Գլենդելում ապրիլի 4-ին կայացած քաղաքի խորհրդի ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, հաղթանակ են տարել հայեր Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանը եւ Զարեհ Սինանյանը, հաղորդում է Los Angeles Times-ը:
Ըստ այդմ, Վրեժ Աղաջանյանն ստացել է 6 288 ձայն, Արա Նաջարյանը՝ 6 132 ձայն եւ Զարեհ Սինանյանը՝ 5 998 ձայն: Վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 21-ին, քաղաքի կայքում:
Նշենք, որ Գլենդելի քաղաքային խորհրդի 3 թափուր աթոռների համար պայքարում են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայեր են՝ Արա Ջեյմս Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը, Օնիկ Մեհրաբյանն ու Զարեհ Սինանյանը: Վերջինս քաղաքապետական խորհրդի գործող անդամ էր:
Վրեժ Աղաջանյանը մասնագիտության ճարտարագետ է, նա հայտնի է հայկական կաբելային հեռուստաալիքով քաղաքական թոք-շոուներ վարելով: Աղաջանյանը նշել է, որ իր ընտրվելու դեպքում՝ կնպաստի Գլենդելի քաղաքային խորհրդի թափանցիկ աշխատանքին, նաեւ կաջակցի փոքր բիզնեսին:
Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանն իր հերթին նշել է, որ ջանքեր կգործադրի քաղաքի հասարակական տրանսպորտի ցանց ընդլայնելու ուղղությամբ:
Նշենք, որ սա Զարեհ Սինանյանի համար Գլենդելի քաղաքային խորհրդում երկրորդ ժամկետն է լինելու: Նա խոստանում է Գլենդելում բնակարանների ձեռքբերման ավելի մատչելի տարբերակներ մշակել: Սինանյանը գիշերն ընկերների հետ նշել է իր նախնական հաղթանակը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...