Մոնակոյի թագավորության տարածքը կընդլայնվի
Մոնակոյի թագավորության մակերեսը կընդլայնվի 6 հեկտարով՝ ծովի ցամաքեցման նոր նախագծի հաշվին,– մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոնակոյի զբոսաշրջության եւ կոնգրեսների գծով նախագահ Գիյոմ Ռոզը։
«Նախագծի իրականացումը սկսվել է երեք ամիս առաջ։ Ջրի հաշվին վերցված տարածքում կկառուցվեն շքեղ տներ, ինչպես նաեւ այգի, որը կփոխի Մոնտե Կառլոյի տեսքը՝ ծովի կողմից նայելիս։ Շինարարության ավարտը ծրագրված է 2025թվականին»,– պատմել է նա։
Ռոզը ավելացրել է, որ նոր էկո թաղամասի մակերեսը կկազմի 60 հազար քմ.։ Այն կներառի բնակելի տներ եւ գրասենյակներ, ավտոկայանատեղի, ներքին նավահանգիստ, պուրակ եւ ծովափ։ Նոր մակերեսները հնարավորություն կտան մեծացնելու թագավորության գլխավոր մշակութային–ցուցասրահային կենտրոնի՝ «Գրիմալդի–ֆորումի» տարածքը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս