Ռուս գիտնականները կյանք են հայտնաբերել Վեներայի վրա
Ամբողջ աշխարհի հետազոտողները հետազոտում են տիեզերքն ու նրա բաղադրիչները։ Եվ հայրենական գիտնականները բացառություն չեն։ Նովոսիբիրսկի եւ Մոսկվայի գիտաշխատողները ուշադիր ուսումնասիրել են Վեներայի մի շարք լուսանկարներ, որոնք արվել են դեռ խորհրդային սարքերով, եւ նկատել տարօրինակ օբյեկտներ, որոնք, ենթադրաբար, կարող էին լինել կենդանի էակներ, գրում է Planet Today-ը։
Գիտական պարբերականներից մեկում հրապարակված հոդվածը վկայում է, որ հայրենական գիտական գործիչները դեռ խորհրդային ժամանակներում զբաղվել են Վեներայի ուսումնասիրմամբ։ Թվում էր, թե մոտ 460 ջերմաստիճանի եւ անհավանական ճնշման պարագայում մոլորակի մակերեսի ուսումնասիրությունը չափազանց բարդ կլիներ։ Բայց հայրենական հետազոտողներին դա չվախեցրեց, եւ նրանք շարունակեցին իրենց գործը։
Վեներայի ուսումնասիրման ընթացքում արվել են մի շարք լուսանկարներ, որոնք հաջողվել է արդի սարքավորումների օգնությամբ մանրազնին ուսումնասիրել եւ նկատել մի շարք օբյեկտներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Գիտնականները նման 18 օբյեկտ են հաշվել եւ ենթադրել, որ դրանք կարող էին տեղի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ լինել։
Գիտնականները նշում են, որ տեսողական առումով դրանք, ենթադրաբար, կենդանի էակներ են, որոնք տարբերվում են միմյանցից։ Մեկը նման է մի ինչ-որ սնկի, մյուսը՝ մողեսի, իսկ երրորդը ասես արջ լինի։ Իհարկե, լուսանկարների որակը լավագույնը չէ։ Ուստի, հետազոտողները հույս ունեն առաջիկայում նոր սարք գործարկել, որը կկարողանա բացահայտել Վեներայի բոլոր գաղտնիքներն ու հնարավոր բնակիչներին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ