Մեկ քայլ կատարեցինք դեպի եզրափակիչ. Մխիթարյան
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ:
Խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մրցավեճում փոխարինման մտավ 75-րդ րոպեին և իր դերակատարումն ունեցավ երրորդ գոլում:
«Մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ: Շնորհակալ ենք երկրպագուներից` բուռն աջակցության համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին` Իսպանիայում, իսկ եզրափակիչ դիմակայությունը տեղի կունենա մայիսի 29-ին` Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին