ԵՄ-ն դժգոհ է ռուս-գերմանական գազային նախագծից
«Հյուսիսային հոսք-2» գազատարով ռուսական գազը ուղիղ Գերմանիա է հասնելու։ Բալթյան երկրները դեմ են այդ նախագծին ու փորձում են ամեն կերպ հետաձգել գազատարի շահագործման պահը, գրում է Die Welt-ը։
«Չնայած քաղաքական լարվածությանը, որը սկսվել է Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի բռնակցումից հետո, նաեւ հակառուսական պատժամիջոցներին ու հաքերական հարձակումներին Ռուսաստանի մասնակցության մասին կասկածանքներին՝ Գերմանիան ու Ռուսաստանը իրականացնում են մի նախագիծ, որը վերաբերում է գրեթե ամբողջ ԵՄ-ին՝ խոսքը գազատարի մասին է»,- նշում է հոդվածագիրը։
Նոր նախագծին մասնակցության համար «Բալթյան երկրներին չեն հրավիրել», քննադատում է Անդրա Ժեզինսկան, լատվիական Conexus Baltic Grid օպերատոր ընկերության տնօրենը, որի 34 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին»։
Հոդվածագրի խոսքով, «Գերմանա- ռուսական նախագիծը, որի մեջ 8 մլրդ դոլար է ներդրվել, արդեն կոշտ քննադատության է ենթարկվել Եվրախորհրդարանի կողմից, որը կասկածներ ունի, որ խախտվել են միասնական շուկայի կանոնները։
Նոր գազատարի օգնությամբ, որը երբեք չի դառնա «ընդհանուր շահերի վրա հիմնված նախագիծ», Գերմանիան կկառավարի դեպի Եվրոպա գազի մատակարարումները։
«Հյուսիսային հոսք-2»-ը չի բերի ոչ մի օգուտ էներգետիկ անվտանգության ուժեղացման հարցում՝ համարում է եվրահանձնակատար Արիաս Կանյետեն։ Մինչ բալթյան պետությունները, նաեւ Ֆինլանդիան, Ռումինիան ու Բուլղարիան փորձում են ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախումից, Գերմանիան պատրաստվում է բաշխել ստացված գազը ամբողջ կենտրոնական Եվրոպայում ու Արեւելքում։ Արիաս Կանյետեի կարծիքով լրացուցիչ մատակարարումների կարիք Եվրոպան չունի։
Մինչդեռ հոդվածագրի կարծիքով Եվրոպան շուտով ստիպված է լինելու ավելացնել գազի ներկրումը, քանի որ ԵՄ-ում սեփական արդյունահանումը, որոշ տվյալներով, կարող է մինչեւ 2020-ը կրկնակի կրճատվել։
Ռուսաստանից կախումը նվազեցնելու համար Բրյուսելը դեռ 2015-ից սկսել է աշխատել էներգետիկ միություն ստեղծելու ուղղությամբ։ Ենթադրվում է, որ ԵՄ երկրները էներգիայի վերականգնվող աղբյուրների համատեղ հետազոտություններ կիրականացնեն ։
Հոդվածագիրը գրում է, որ գազատարի համար խողովակները արդեն պատրաստ են ծովի հատակով անցկացնելու համար։ «Ճիշտ է, առայժմ չի գտնվել որեւէ եվրոպական երկիր, որը կթույլատրեր խողովակները իր նավահանգստից առաքել։ Խողովակաշարի շինարարության ժամանակ այս խնդրի հնարավորությունը պետք է նախապես հաշվի առնվեր, առավել եւս որ Բալթյան երկրները, նաեւ Ֆինլանդիան, Շվեդիան ու Դանիան դեմ էին արտահայտվում նախագծին։ Միայն Դանիան է փոքրիկ օժանդակ նավահանգիստ տրամադրել ՝ գազատար խողովակների պահեստավորման համար»։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...