Մշակվել է քրոնիկական հոգնածության համախտանիշի հայտնաբերման աշխարհում առաջին թեստը
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մշակել քրոնիկական հոգնածության համախտանիշի հայտնաբերման առաջին բժշկական թեստը: Այս մասին նշված է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում:
Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ) Ռոն Դեւիսը նշում է, որ քրոնիկական հոգնածության համախտանիշը բժիշկներն իրենք երբեմն համարում էին մտացածին: Մինչդեռ աշխարհում այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը շարունակում է անշեղորեն աճել: Համախտանիշը հաճախ արտահայտվում է հետեւյալ ախտանշաններով՝ գլխացավ, մշտական հոգնածություն եւ անքնություն:
Որոշ փորձագետներ կարծում էին, որ համախտանիշը հոգեբանական բնույթի խնդիրների հետեւանք է: Սակայն բժիշկների մի մասը համոզված է, որ հիվանդության արմատները պետք է փնտրել նյարդային համակարգի խափանումների մեջ:
Սթենֆորդի գիտնականները պարզել են, որ քրոնիկական հոգնածության համախտանիշով պացիենտների բջիջները օրգանիզմում որոշակի ազդանշանային մոլեկուլների առկայության պատճառով ավելի վատ են արձագանքում սթրեսի տարբեր աղբյուրներին (ջերմաստիճանի կտրուկ աճ եւ այլն): Հաշվի առնելով, որ առողջ եւ քրոնիկական հոգնածության համախտանիշով մարդկանց իմունային բջիջներն իրենց տարբեր կերպ են պահում՝ մասնագետները թեստ են մշակել, որը թույլ է տալիս ախտորոշել այս հիվանդությունը: Փորձագետները վստահեցնում են, որ իրենց մշակումը գործում է 100 տոկոս ճշգրտությամբ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ