Grenke Сhess Сlassic․ Ֆաբիանո Կարուանա vs Լեւոն Արոնյան
Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 29-ին տեղի կունենան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել աշխարհի գործող չեմպիոն ու համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 6,5 միավոր, Կարուանա՝ 5,5, Վաշյե-Լագրավ՝ 5, Սվիդլեր, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 4-ական, Վալյեխո՝ 3, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել