Grenke Сhess Сlassic. Մագնուս Կարլսենի 5-րդ հաղթանակը
Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 28-ին տեղի ունեցավ նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 32-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
Աշխարհի գործող չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ուժեղ գտնվեց ռուս Պյոտր Սվիդլերից՝ տանելով 5-րդ հաղթանակը մրցաշարում:
Վերջին տուրից առաջ Կարլսենը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան ունի 5.5 միավոր, իսկ Լեւոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը:
Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել Մագնուս Կարլսենին։
Ապրիլի 29-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 1:0
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 6,5 միավոր, Կարուանա՝ 5,5, Վաշյե-Լագրավ՝ 5, Սվիդլեր, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 4-ական, Վալյեխո՝ 3, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել