Մարդիկ պատրաստ են հրաժարվել գումարից, միայն թե մյուսներին նույնպես ոչինչ բաժին չհասնի
Ըստ հետազոտության արդյունքների՝ մարդիկ համաձայն են հրաժարվել գումարից, միայն թե ուրիշները ավելի շատ գումար չստանան, վստահեցնում են ամերիկացի գիտնականները։
Հարավային Ֆլորիդայի համալսարանի հոգեբաններից մեկն իր հոդվածում նշել է, որ իրականացվել է մի փորձ, որի ընթացքում երկու մարդու միջեւ բաժանել են փոքր չափի գումար՝ 10 դոլար, հայտնում է Planet-today–ը
Փորձի ժամանակ գումարը ստացողներին հնարավորություն է տրամադրվել որոշել՝ վերցնել այդ գումարը , թե՞ հրաժարվել, ու այդ դեպքում երկրորդ մասնակիցն էլ ոչինչ չէր ստանա։ Այլ կերպ ասած՝ եթե դուք ստանում եք երկու դոլար, իմանալով, որ մյուս մարդը կստանա ութ դոլար, ապա դուք կարող եք հրաժարվել, դրանով իսկ դիմացինին էլ զրկելով գումարից։
Եղել են հետեւյալ տարբերակները՝ ութ դոլարը քեզ, երկուսը՝ մյուս մասնակցին, վեցը՝ քեզ, չորսը՝ մյուսին։ Արդյունքները բավականին հետաքրքրական են եղել։ Թվում էր, թե զուտ ռացիոնալ տեսակետից միշտ էլ իմաստ ունի վերցնել քեզ առաջարկվող գումարը։ Բայց գործնականում այլ պատկեր է ստացվել։
Կարեւոր չէր, թե ինչքան գումար էր ստանում մյուս մասնակիցը, քանի որ ամեն դեպքում գումարը անհավասար էր բաշխվում։ Մասնակիցների 85 տոկոսը, որոնց առաջարկել էին 2 դոլար, հրաժարվել էր, իմանալով, որ մյուս մասնակիցը կստանա ութ դոլար։ Ընդ որում մարդիկ այդպես էին վարվում նույնիսկ այն դեպքում, երբ մյուս մասնակիցը ոչ թե անծանոթ մարդ էր , այլ իրենց ծանոթը, կամ ընկերը։
Իսկ երբ գումարը կազմել է չորս դոլար, մարդկանց 58 տոկոսն է հրաժարվել դրանից։ Ստացվում է, որ մարդկանց մեծ մասը պատրաստ է առհասարակ հրաժարվել գումարից, միայն թե դիմացինին ավելի շատ գումար բաժին չհասնի։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...