Grenke Сhess Сlassic. Կարլսենը մեծացրեց առավելությունը Լեւոն Արոնյանի դեմ պարտիայից առաջ
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին անցկացվեցին 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 52-րդ քայլում ոչ ոքի խաղաց 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, որը նախորդ 5 պարտիաներից չորսում պարտվել էր:
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով հաղթեց գերմանացի Գեորգ Մեյերին եւ 4.5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարյին աղյուսակը:
Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-7-րդ տեղերը:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:
Ապրիլի 27-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով ուժերը կչափի Մագնուս Կարլսենի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 0.5:0.5
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4.5 միավոր, Արոնյան, Անանդ, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Նայդիչ՝ 3.5-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 2, Կեյմեր՝ 1.5, Մեյեր՝ 1։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել