«Արսենալը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ: Ինչպես հայտնում է Armsport-ը, Էմերիի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը:
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Նևեշը: Մի քանի րոպե անց Դոյերտին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ առաջին կեսում մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Ժոտան խփեց երրորդ գոլը:
«Զինագործները» երկրորդ խաղակեսում խփեցին միայն հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Սոկրատիսը՝ 3:1: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու խաղացողը փոխարինվեց 58-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Արսենալը» 66 միավորով կլինի 5-րդ տեղում: «Վուլվերհեմփթոնը» 51 միավորով 7-րդն է:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել