Ինչու խորհուրդ չի տրվում սմարթֆոնը մինչև 100% լիցքավորել
Սմարթֆոնի մինչև 100% լիցքավորումը, ինչպես նաև մարտկոցի լիցքավորման ամբողջական սպառումը կրճատում են մարտկոցի շահագործման ժամկետը: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Hi-Tech Mail.ru հարթակի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը:
«Գաջեթը մինչև 100% լիցքավորելու վտանգավորության մասին տարածված կարծիքը հիմնված է այն բանի վրա, որ ամբողջական լիցքավորումից հետո քչերն են անմիջապես վարդակից անջատում սարքը: Երբ ամբողջապես լիցքավորված սմարթֆոնը թողնվում է հոսանքին միացված, այն շարունակում է սնուցվել, որպեսզի ապահովի 100% լիցքավորումը, իսկ դա նշանակում է, որ մարտկոցը շարունակում է ցանցի լարման ազդեցության տակ տաքանալ»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ ավելի լավ է սմարթֆոնը լիցքավորումից անջատել 90% կամ մի փոքր պակաս լիցքավորման ժամանակ, քանի որ հենց դրա վրա է հիմնված տարբեր սմարթֆոնների «արագ լիցքավորում» ռեժիմի սկզբունքը:
Մասնագետը պարզաբանել է, որ սկզբում հեռախոսը լիցքավորվում է առավելագույն արագությամբ՝ կես ժամվա ընթացքում հասնելով 70%-ի, ինչից հետո գործընթացը դանդաղում է, որպեսզի մարտկոցը հասցնի հովանալ:
«Պետք է ասել, որ մարտկոցները չեն սիրում նաև լիցքավորման ամբողջական սպառում: Անջատված վիճակից հաճախ լիցքավորումը կրճատում է մարտկոցի շահագործման ժամկետը: Լավագույն տարբերակն օրվա ընթացքում սմարթֆոնի լիցքը չսպառելն է»,- եզրափակել է Ռյաբինինը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ