Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 23-ին տեղի կունենա չորրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ռուս Պյոտր Սվիդլերի հետ, որն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մրցաշարային դրություն. Կարլսեն, Սվիդլեր՝ 2,5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 2-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 1,5-ական, Վալյեխո, Մեյեր, Նայդիչ՝ 1-ական, Կեյմեր՝ 0։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել