Պեսկովը պարզաբանել է, թե ինչու է Պուտինի վարկանիշը ԱՄՆ–ում ցածր
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու է Ռուսաստանի առաջնորդի վարկանիշը ցածր ԱՄՆ–ում։
Համապատասխան հայտարարությունը Պեսկովը արել է «ABC» հեռուստաալիքով՝ «Բարի լույս, Ամերիկա» ծրագրին տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել՝ ապրիլի 1-ին։
Լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը չափազանց ցածր է։ Քաղաքացիների միայն 9%-ն է համակրում Պուտինին, եւ Ռուսաստանին համարում դաշնակից։ «ABC»–ի լրագրողը հետաքրքրվել է Պեսկովից, թե արդյո՞ք նման վիճակագրությունը «Պուտինի համար խնդիր չէ»։
Կրեմլի մամլո ծառայության ղեկավարը պատասխանել է, որ իհարկե, դա Պուտինի համար խնդիր չէ, չնայած որ ցավալի է։
«Մենք ընդունում ենք այդ ցուցանիշները, քանի որ արդեն, մի տարուց ավել է, ինչ ամերիկյան լսարանը լուրջ հակառուսական քարոզչության թիրախ է դարձել»,– ընդգծել է Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ ամերիկյան ԶԼՄ–ները ԱՄՆ քաղաքացիների գլուխները ջանասիրաբար լցնում են այն մտքով, որ «ռուսական հակերները ամենուրեք են, ամեն մի արդուկի եւ սառնարանի մեջ»։ Մամլո քարտուղարը ընդգծել է, որ նման հայտարարությունները «ֆեյքային նորություններ եւ բամբասանքներ» է համարում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...