Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը Լոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն Ռուբինյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև Կողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո Պերկովիչ Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները

Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը
Գիտություն

Ռադիոալիքային աբլացիա. Նորագույն մոտեցում վարիկոզի բուժման հարցում

Երակային համակարգի ու հատկապես ստորին վերջույթների մաշկային ցանցերի պաթոլոգիաների ակտիվ ուսումնասիրությունների պատճառն այն է, որ նկատվում է երակային անբավարարության տարբեր դրսևորումների հիվանդացության աճ: 

Մասնագետները փաստում են, որ զարգացած երկրներում վարիկոզ հիվանդության ախտանշանները այս կամ այն աստիճանի արտահայտվածությամբ հանդիպում են կանանց 90 %-ի ու տղամարդկանց 66 %-ի մոտ: Ժամանակին բժշկի չդիմելը ու բարձիթողի վիճակը հանգեցնում են մարդու աշխատունակության անկման կամ կորստի: Արդյունքում հիվանդության տարածվածությունը դառնում է ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր:
Արդի բժշկագիտության մեջ վարիկոզ հիվանդության բուժման համար շատ ակտիվ օգտագործվում են ներանոթային քիչ ինվազիվ մեթոդներ, որոնցից շատերը կիրառվում են նաև ՀՀ-ում՝ լազերային աբլացիա, ցիանոակրիլային եղանակ, ինչպես մեխանո-քիմիական աբլացիա: Վերջերս Հայաստանում ներդրվել է նաև նորագույն մոտեցում՝ ռադիոալիքային աբլացիայի մեթոդը, որը նոր շունչ, նոր ձեռագիր և հիվանդների կոմֆորտի տեսանկյունից կարևոր նորամուծություններ է մտցրել այս հիվանդության բուժման պրակտիկայում: Այսուհետ կարելի է ազատվել վարիկոզ հիվանդությունից ընդամենը ժամերի ընթացքում՝ ամբուլատոր պայմաններում ու տեղային անզգայացմամբ իրականացվող միջամտությամբ, որից հետո պացիենտը ինքնուրույն իջնում է վիրահատական սեղանից ու մի քանի ժամից վերադառնում իր բնականոն ապրելակերպին՝ ինչպես ոչինչ չի էլ եղել: Կարիք չկա նաև անհանգստանալ ոտքերի կոսմետիկ տեսքի համար: Որևէ մեկը գլխի չի ընկնի, որ Ձեր ոտքերի վրա վիրահատական միջամտություն է իրականացվել: Ռադիոալիքային աբլացիայի մեթոդը վաղուց արդեն լայնորեն կիրառվում է աշխարհի մեծաթիվ երկրներում շնորհիվ բժշկական սարքավորումների ոլորտում համաշխարհային առաջատար է Medtronic ընկերության, որը գիտական լուրջ ուսումնասիրություններ է կատարում ու գիտական նվաճումները ներդնում պրակտիկ բժշկության մեջ: Medtronic ընկերությունը հայտնի է նեյրովիրաբուժության, սրտի վիրաբուժության, անոթային վիրաբուժության և մեծաթիվ այլ վիրահատական միջամտությունների համար արտադրվող սարքավորումներով ու պարագաներով: Այն պարբերաբար առաջարկում է նորագույն մեթոդներ ու սարքավորումներ, որոնք Medtronic ընկերության դիստրիբյուտոր Մեգիէլ ՍՊԸ-ն ներկրում է ՀՀ-ում ու հնարավորություն է ընձեռում նաև հայ մասնագետներին կիրառել դրանք:
Ռադիոալիքային աբլացիայի մեթոդի մանրամասների, կիրառման առավելությունների մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության Անոթային վիրաբուժության գծով խորհրդատու, Վիգմոր բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Էդուարդ Աղիյանի հետ և Էլիտ-մեդ բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գալուստ Բարաղամյանի հետ, ովքեր այսօր արդեն մեթոդը հաջողությամբ կիրառում են ՀՀ-ում՝ հատուկ վերապատրաստումներ անցնելով մի շարք արտասահմանյան կլինիկաներում, որոնք հանդիսանում են ուսուցողական բազա Medtronic ընկերության համար:
Ռադիոալիքային աբլացիայի միջոցով լուծվում են մեծ և փոքր ենթամաշկային երակների խնդիրները: Անգամ շատ մեծ տրամաչափի երակները կարելի է բուժել այս մեթոդով արագ, գրեթե անցավ ու առանց ֆորմալ հետվիրահատական շրջանի: Անոթային վիրաբույժ Գալուստ Բարաղամյանը փաստում է, որ ռադիոալիքային աբլացիայի մեթոդն ունի առաջին՝ A, աստիճանի ապացուցողական բազա, այսինքն՝ թե կլինիկորեն, թե՛ լայնածավալ հետազոտությունների արդյունքում է ապացուցել իր արդյունավետությունը ու պրակտիկությունը:
Ռադիոալիքային աբլացիայի արվում է սոնոգրաֆիկ հսկողության ներքո տեղային անզգայացման պայմաններում. “Իրակացնում ենք երակի պունկցիա սոնոգրաֆիկ հսկողությամբ, անցկացնում հատուկ լարան ու դիրքավորում այն, ապա նույն սոնոգրաֆիկ հսկողությամբ կատարում ենք տումինիսցենտ անեսթեզիա, այսինքն ներմուծում ցավազրկվող հատուկ հեղուկ երակի շուրջը, ինչի շնորհիվ ստանում ենք ադեկվատ ցավազրկում, ապահովում ենք լարանի և երակի պատի լիարժեք հպում և պաշտպանում շրջակա հյուսվածքները ջերմային վնասումից: Քայլ առ քայլ իրակացնում ենք երակի այրում, որի հետևանքով հիվանդ երակը փակվում է: Արդյունքում ապահովում ենք արյան ճիշտ հոսքը երակային համակարգով”,- մեթոդի իրականացման գործընթացն է ներկայացնում անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը՝ հավելելով, որ այս միջամտությունը հատկապես շատ ուրախացնում է երիտասարդներին, շատ զբաղված մարդկանց, ովքեր ստիպված չեն օրերով կտրվել իրենց առօրյա կյանքից վարիկոզ հիվանդության բուժման համար, մի քանի ժամ է պետք տրամադրել ու վերջ. “Հեշտ ընթացքով միջամտություն, արագ ապաքինում ու վերադարձ աշխատանքին, հրաշալի արդյունքներ ապահովում”,- մեթոդի առավելություններն է թվում էդուարդ Աղիյանը:
Այս միջամտությունն էական ևս տարբերվող կողմ ունի: Ստորին վերջույթի կոսմետիկ տեսքը պահպանվում է. «Չեն արվում մեծ կտրվածներ, արվում են շատ քիչ տեսանելի փոքրիկ կտրվածքներ 2-4 միլիմետր չափով, ու կարեր դնելու կարիք չի լինում: Ինչպես մկանային սրսկման ժամանակ մարդու մոտ սպիներ չեն լինում, նույնն էլ այս պարագայում: Ստորին վերջույթի կոսմետիկ տեսքը չի տուժում: Ընդհակառակը՝ վերանում են այտուցները, վերանում են ախտահարված հանգույցները, եթե իհարկե հիվանդի մոտ արդեն իսկ չկան մաշկի գույնի խանգարումներ»,- փաստում է Գալուստ Բարաղամյանը:
Ոչ միայն հիվանդի համար է այս մեթոդը արդյունավետ ու թեթև, այլև այն բժիշկներին է հնարավորություն տալիս մաքսիմալ ճշգրիտ ու հեշտ տարբերակով լուծել վարիկոզ երակների խնդիրը.«Այս մեթոդի առավելությունն այն, որ սարքը ծրագրավորված է: Այսինքն է՝եթե լազերային վիրահատության ժամանակ բժիշկն ինքը պետք է հաշվի էներգիան, ջոուլները, այս դեպքում սարքն ունի գլխիկի հստակ երկարություն ու հստակ ջերմաստիճան է ապահովում անոթի ներսում: 20 վայրկյանում տաքանում է գլխիկը մինչև 120 աստիճանի ու այրում է երակը»,- նշում է բժիշկ Գ. Բարաղամյանը:
Նախավիրահատական փուլում կատարվում է դուպլեքս հետազոտություն ու երակների ճիշտ քարտեզագրում: Ճիշտ քարտեզագրումից է կախված պրոցեդուրայի հաջողությունը: Հետևաբար գործողությունը կատարող մասնագետը պարտադիր պետք է տիրապետի նաև դուպլեքս հետազոտության ու սոնոգրաֆիայի նրբություններին. «Քանի որ բաց վերքեր չկան, շատ դժվար է վիրահատել մի մարդու, որի երակային քարտեզի մասին դու պատկերացում չունես: Վիրահատության ժամանակ բժշկի աչքերը սոնոգրաֆիան է: Վիրահատվող հատվածում դու ոչինչ չես տեսնում, չես շոշափում, սոնոգրաֆիկ սարքի միջոցով միայն էկրանի վրա կարող ես տեսնել՝ ինչ է կատարվում երակում: Հետևաբար՝ եթե բժիշկը չի տիրապետում սոնոգրաֆիային, մեթոդը կիրառել չի կարող», -նշում է Գ. Բարաղամյանը:
Իհարկե ոչ մի մեթոդի արդյունավետությունը չի նշանակում, որ պետք է հերքել մյուս մեթոդների կիրառման կարևորությունը կամ ըստ իրավիճակի չկիրառել այն ամբողջ գործիքակազմը, որը կօգնի հիվանդին ապաքինվել. “Պացիենտի հետ աշխատելիս՝ ընտրում ենք այն մեթոդը, որն օգտավետ կլինի հենց նրա համար՝ հաշվի առնելով երակների անատոմիական վիճակը, ռիսկի գործոնները, հիվանդի ակնկալիքները: Ներկայացնում ենք մեթոդների առավելություններն ու ռիսկերը”- պատմում է Է. Աղիյանը: Վարիկոզ երակների բուժման պրակտիկայում ռադիոալիքային աբլացիայի մեթոդը չի կիրառվում մի քանի դեպքերում միայն. «Չենք կիրառում չափից լայն երակների դեպքում, հատկապես եթե կան անևրիզմաներ երակի բերանակցման մասում՝ այն հատվածում, որտեղ մակերասային երակը միանում է խորանիստ երակին: Միջամտությունը չկիրառելու մյուս հակացուցումը դեպքն է, երբ ցողունն այնքան ոլորուն է, որ չի ստացվում լարան անցկացնել»- նշում է Էդուարդ Աղիյանը:
Իսկ առհասարակ ինչպե՞ս կողմնորոշվել, որ առկա է վարիկոզ հիվանդություն ու բժշկին դիմելու ժամանակն է հարցին՝ Գալուստ Բարաղամյանը պատասխանում է.
«Վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային ցանցի հիվանդությունների շարքից է, որի ժամանակ ենթամաշկային երակները՝ թե՛ փոքր, թե՛ մեծ, ողկույզի նման դեֆորմացվում են: Տրափաչափով մեծանում են, առաջանում է նրանց փականային ապարատի անբավարարություն, և արտաքինից մաշկի վրա Դուք տեսնում եք լայնացած, կախված, դեֆորմացված երակային ցանց: Ստորին վերջույթների հատվածում կարմրություն, ծանրության զգացողություն, ցավ, քոր, այտուցներ, մաշկի գույնի փոփոխություններ. սրանք ևս ազդանշաններ են, որ վարիկոզ երակների խնդիր ունեք և բժշկին դիմելու անհրաժեշտություն կա»:
Վիրահատության դիմելու հարցը կախված է մի շարք հանգամանքներից. «Բուժման ընթացքը որոշվում է դուպլեքս հետազոտության միջոցով, կախված երակների տրամաչափից, կախված երակներում գոյություն ունեցող հետհոսքի տևողությունից, որոշվում է՝ հիվանդը կարիք ունի՞ վիրաբուժական միջամտության, թե՝ ոչ: Վարիկոզի ավելի բարձիթողի փուլերում առաջանում է կայուն այտուցային սինդրոմ, մաշկը դառնում է շականակագույն, մուգ գույնի, կարող են առաջանալ տրոմբոֆլեբիտներ, տարբեր գույնի մաշկաբորբեր: Վերջին փուլում պացիենտի մոտ բացվում է տրոֆիկ խոց, որը դժվար է կոնսերվատիվ թերապիայով բուժել: Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ տրոմբ ունեն, և դա համարում են ինչ-որ առանձին խնդիր, բայց անհարժեշտ է հասկանալ, որ եթե Ձեզ մոտ տրոմբոֆլեբիտ է առաջացել, ուրեմն՝ պատճառ պետք է լինի: Պատճառը շատ դեպքերում վարիկոզ հիվանդությունն է»- ասում է նա:
Միշտ չէ, որ վարիկոզ հիվանդությունից հնարավոր է խուսափել, սակայն արտահայտման ձևերն ու պատճառներն իմանալը կարող են օգնել զգոն լինել, հատկապես, որ այսօր կարելի է խնդրից շատ հեշտ ազատվել:
Մեր զրուցակիցները ուրախությամբ նշում են, որ մեթոդի պրակտիկությունը ու արդյունավետությունը արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել պացիենտների շրջանում, շատերն են նախընտրում այս մեթոդով վիրահատվել, երբ իմանում են, որ այդքան հեշտ կարող են ազատվել վարիկոզից: Ու հենց մեթոդի գրանցած մեծ հաջողություններն են համոզվածության հիմքը, որ ռադիոալիքային աբլացիան շուտով ունենալու էլ ավելի լայն կիրառում ՀՀ-ում:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական