Շոկոլադը կարող է արդյունավետ լինել լսողության տարիքային կորստի եւ ականջներում աղմուկի դեմ պայքարում
Շոկոլադն օգտակար է միջին տարիքի մարդկանց համար. այն օգնում է կանխել լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջանալը, ինչպես պնդում են Հարավային Կորեայի գիտնականները։ Նրանց աշխատանքի մասին տեղեկացվում է Nutrients գիտական ամսագրի կայքում։
Գիտնականներն ուսումնասիրել են մի շարք հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են 2012-2013 թվականներին՝ առողջության եւ սննդի ազգային հետազոտության շրջանակում։ Նրանք հայտնաբերել են, որ մարդկանց մեջ, ովքեր կանոնավորապես շոկոլադ են օգտագործել, լսողության խնդիրները ծերանալուն զուգընթաց ավելի քիչ են տարածված եղել։ Լսողությունը կորցնելու վտանգը 40-64 տարեկանում նրանց մոտ ավելի քիչ է եղել շոկոլադ չուտողների համեմատ։
Լսողության տարիքային կորստին ենթարկվածությունը, ինչպես նաեւ ականջներում աղմուկի առաջացումից ավելի շատ պաշտպանված լինելը հարավկորեացի գիտնականները բացատրում են շոկոլադի հակաբորբոքային էֆեկտով։ Կակաոյում պարունակվող պոլիֆենոլային միացություններն ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ ունեն, ինչը շոկոլադը դարձնում է բորբոքումների դեմ պայքարի միջոց։ Հենց բորբոքային պրոցեսներն են ազդում լսողության օրգանների վիճակի եւ նրա որակի վրա՝ ծերացմանը զուգընթաց, բացատրել են փորձագետները։
Նշենք, որ խոսքը շոկոլադի մասին է, որը պարունակում է շաքարի նվազագույն քանակություն եւ կակաոյի բարձր խտություն։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին