Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ Կրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազան Ուրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՊայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվելՔրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյան․ Սա միայն իմ հաղթանակը չէ, ամբողջ հայ ազգի հաղթանակն է

Դաստակի վնասվածք ունեի, մարզումների ընթացքում այն խանգարում էր ինձ, բայց մրցահարթակում ոչ մի ցավ չզգացի. երեւի ադրենալինից էր: Շնորհավորում եմ բոլորին եւ ասում՝ սպասեք մյուս հաղթանակներիս:

Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների ոսկե մեդալ նվաճելուց հետո ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում նա հավաքեց 427 կգ:

«Գոհ եմ արդյունքներից: Ցույց տված կիլոգրամներիցս: Իրականում, դաստակի վնասվածք ունեի, եւ շատ էր խանգարում այդ վնասվածքը մարզումների ժամանակ: Չգիտեմ՝ ինչից էր, բայց դաստակիս ցավը բացարձակ չզգացի մրցահարթակում, դա երեւի ադրենալինս էր շատ: Հրում վարժության երրորդ մոտեցումը չկատարեցի: Ամեն ինչ թողնում եմ աշխարհի առաջնության համար: Ինձ համար կարեւոր են բոլոր տիտղոսները: Ես միայնակ չեմ նվաճում այս տիտղոսները: Օգնում են նաեւ ընկերները:

Զգացողություններս լավն են, հերթական անգամ բարձր նվաճում ունեցա: Հաղթանակս շատ հեշտ տրվեց ինձ: Ես եկել էի հաղթելու ու նաեւ եկել էի ապացուցելու՝ կարող են ինձ հետ պայքարի մեջ մտնել: Ես ուզում էի, որ բոլորը մտածեն՝ կարող էինք ամեն ինչ անել եւ Սիմոնին հաղթել: Ես միշտ ասել եմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ՝ ամբողջ հայ ազգի հաղթանակն է, իմ ծնողների, իմ անձնական մարզիչի, մեր մարզիչների, սկսած մերսող բժիշկից: Այսօր զգում էի դահլիճի աջակցությունը եւ ինձ միշտ ոգեւորում է, որ բոլորը եկել են քեզ համար ու դու արդարացնում ես բոլորի հույսերը: Իմ էմոցիաների վառ արտահայտումը մրցահարթակում բոլորը կտեսնեն միայն այն ժամանակ, երբ ես նվաճեմ օլիմպիական ոսկե մեդալ: Իսկ այժմ շնորհավորում եմ բոլորին, ովքեր ինձ երկրպագում էին եւ կասեմ՝ սպասեք մյուս հաղթանակներին»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Երրորդ փորձի ժամանակ նա պատվիրեց 197 կգ՝ Եվրոպայի ռեկորդ, սակայն չկարողացավ բարձրացնել։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին փորձի ժամանակ բարձրացրեց 225 կգ, ինչը բավարար էր չեմպիոնի կոչումն ապահովելու համար, բայց նա բարձրացրեց նաեւ 235 կգ-ն։

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: