Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ
Armsport.am-ը գրում է.
Բաթումիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշայինների կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Լիաննա Գյուրջյանը պոկում վարժությունում գրանցել է 97 կգ արդյունք ու զբաղեցրել 4-րդ տեղը:
Իսկ ահա հրումը վարժությունում Գյուրջյանը նախ գլխավերևում պահեց 115 կգ, այնուհետև` 120 կգ կշռող ծանրաձողը:
Լիաննա Գյուրջյանը, չնայած ձախողել է վերջին մոտեցումը, բայց փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում:Երկամարտում գրանցած 217 կգ արդյունքով հայ մարզուհին գրավել է 4-րդ տեղը:
Հիշեցնենք` վերջերս Լաս Վեգասում կայացած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր էր դարձել 76 կգ քաշային կարգում:
Այսօր պայքարի դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը,որը մեդալի համար կպայքարի 87 կգ քաշային կարգում, որի A խմբի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը:
2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:
Պարգևատրման արարողությունը` ՀԱՕԿ-ի ներկայացրած տեսանյութում.


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել