Զիդան․ Մեր խաղացողները պետք է ընդունեն իրականությունը եւ չփնտրեն արդարացում
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համակրեպվել է մտքի հետ, որ այս մրցաշրջանում հնարավոր չէ հասնել Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնային»։ Առաջնության ավարտից 7 տուր առաջ «Ռեալը» «Բարսելոնայից» հետ է 13 միավոր։
«Բարդ իրավիճակ է հիմա «Ռեալում»։ Գիտենք, որ այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չենք նվաճի։ Բարդ է ցուցադրել լավ ֆուտբոլ, երբ ոչ մի տիտղոսի չես հավակնում։ Խաղացողները պետք է ընդունեն իրականությունը եւ չփնտրեն արդարացում։
Թիմն աստիճանաբար դուրս կգա այս իրավիճակից։ Պետք է պարզապես աշխատել եւ ունենալ դրական տրամադրվածություն։ Մնացել է 7 հանդիպում, պետք է շարունակենք պայքարը»,- Զիդանի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» «Ռեալի» նկատմամբ ունի 2 միավորի առավելություն։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...