Չեմպիոնների լիգայի ֆավորիտները․ Յուրգեն Կլոպի տարբերակը
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է Չեմպիոնների լիգայի հիմնական ֆավորիտներին։
«Չեմպիոնների լիգայում հիմա կա երեք գլխավոր ֆավորիտ՝ «Բարսելոնա», «Յուվենտուս» եւ «Մանչեսթեր Սիթի»։ Ես կարծում եմ Գվարդիոլայի գլխավորած թիմը կարող է նվաճել չորս տիտղոսներն էլ այս մրցաշրջանում։ Տպավորություն է, որ այդ եռյակից ամենակայունը «Մանչեսթեր Սիթին» է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցի «Բրայթոնի», իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում՝ «Տոտենհեմի» հետ, Անգլիայի Պրեմյեր լիգայում էլ 80 միավորով առաջատարն է եւ 1 միավոր առաջ է «Լիվերպուլից»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...