Բորիս Նադեժդին. Եվրադիտորդներին հավատարմագրելու Երեւանի մերժումը անհանգստացնող ահազանգ է
Դիտորդներին հրավիրելիս եւ հավատարմագրելիս՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվել է իր օրենսդրությամբ եւ միջազգային պարտավորություններով, ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով Հանուն դեմոկրատական ընտրությունների եվրոպական հարթակի (EPDE) հայտարարությունը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին եվրոպական դիտորդներին հավատարմագրելու Երեւանի մերժման վերաբերյալ։
Որքան շատ են դիտորդները, այնքան մեծ է վստահությունը ընտրությունների նկատմամաբ, եւ, հետեւաբար, Երեւանի՝ եվրոպական դիտորդներին հավատարմագրելու մերժումը այնքան էլ լավ քայլ չէ,– կարծում է Տարածաշրջանային նախագծերի եւ օրենսդրության ինստիտուտի նախագահ Բորիս Նադեժդինը։
«Խորհրդարանական ընտրություններին՝ եվրոպական գործիչներին դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվության մերժումը վկայում է այն մասին, որ իշխանության կողմից ընտրություններին կեղծարարություններ անելու հավանականություն կա»,– ասել է Բորիս Նադեժդինը։
Նա նաեւ նշել է, որ Երեւանի մերժումը կազդի Հայաստանում ընտրությունների անցկացման վարկանիշի եւ թափանցիկության վրա։
«Չի կարելի միանշանակ պնդել, որ իշխանությունները պատրաստվում են գնալ ընտրախախտումների, սակայն մերժումը կարելի է դիտարկել որպես ահազանգ»,– ասել է Նադեժդինը։
Ավելի վաղ, «Հանուն դեմոկրատական ընտրությունների եվրոպական հարթակը», որը գործում է Եվրամիության եւ Գերմանիայի ԱԳՆ–ի աջակցությամբ, դատապարտել է Հայաստանի իշխանությունների՝ եվրոպական դիտորդներին հավատարմագրելու մերժումը՝ արդեն մեծ թվով հավատարմագրված դիտորդներ ունենալու պատճառով։
«Ինչպես այս մերժումը, այնպես էլ դրա հիմնավորումը հակասում են Հայաստանի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր ստանձնած պարտավորություններին, որոնք ենթադրում են Կազմակերպության այլ երկրներից դիտորդների ներգրավում ընտրություններին։
Դա լուրջ հիմքեր է տալիս զգուշանալու, որ Հայաստանի իշխանությունը, հնարավոր է, միջազգային դիտորդների ներկայությունը լուրջ ներդրում չի համարում ընտրական գործընթացների կատարելագործման գործընթացում»,– նշված է հայտարարության մեջ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...