Բենզինի ամենաբարձր գներն աշխարհում և լրագրողների ամենաշատ ձերբակալությունները. որ ոլորտներում է Թուրքիան համաշխարհային «առաջատար»
Թուրքական listelist.com կայքի սյունակագիրներից Սելիմ Գերչեքերը որոշել է պարզել, թե ինչի համար են եվրոպացիները «նախանձում» Թուրքիային և թուրքերին:
Հիշեցնելով մի շարք թուրք նախարարների և հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մշտական պնդումներն այն մասին, թե Եվրոպան իրականում նախանձում է Թուրքիային և նրա հզորացմանը, սյունակագիրը կազմել է ցուցակ, որտեղ բացահայտում է, թե որ ոլորտներում է Թուրքիան համաշխարհային անվիճելի առաջատար:
Ցուցակը կազմելիս սյունակագիրը հիմնվել է մի շարք միջազգային կազմակերպությունների տվյալների, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունների վրա:
Ըստ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, ամենամեծ թվով ձերբակալված և կալանավորված լրագրողները հենց Թուրքիայում են: Թուրքիայում են նաև տեղի ունեցել սեռական փոքրամասնությունների ամենաշատ սպանությունները՝ ըստ Transgender Europe կազմակերպության տվյալների:
«Իհարկե, չմոռանանք, որ աշխարհի ամենաթանկ բենզինը նույնպես Թուրքիայում է: Մեկ լիտրի համար վճարում ենք 5 թուրքական լիրա, ինչը գրեթե 1.5 դոլար է», - գրել է սյունակագիրը:
Թուրքիայի քաղաքացիները նաև աշխարհում ամենաշատն են հակաբիոտիկ դեղեր օգտագործում, ինչպես նաև առաջատար են թեյախմության հարցում: Պարզվում է՝ Թուրքիայի յուրաքանչյուր բնակիչ ամեն տարի սպառում է ավելի քան 12.54 կգ թեյ:
«Եվ այս ամենից հետո՝ բոնուս. աշխարհի ամենանախանձելի երկիրն ենք, բոլորը մեզ նախանձում են», - եզրափակել է սյունակագիրը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...