Ալեգրի․ Հույս ունենք, որ Ռոնալդուն կխաղա «Այաքսի» դեմ, բայց բարդ կլինի հասցնել
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի հաստատել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը։ «Յուվենտուսն» ապրիլի 10-ին կհյուրընկալվի Ամստերդամի «Այաքսին»։
«Ռոնալդուն աշխատում է, որպեսզի հասցնի վերադառնալ։ Մենք հույս ունենք, որ նա կհասցնի վերականգնվել մինչեւ «Այաքսի» դեմ առաջին խաղը, բայց դա բարդ կլինի անել։
Դուգլաս Կոստան լավ վիճակում է եւ կկարողանա խաղալ։ Սամի Խեդիրան երեկ մարզվել է եւ պատրաստ կլինի «Միլանի» դեմ հանդիպմանը։ Կուադրադոն վաղուց է աշխատում եւ ընդհանուր խումբ վերադառնալը ժամանակի հարց է։ Դիբալայի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ կարող ասել, Մանջուկիչը մրսածություն ունի։ Բարձալին վերսկսել է մարզումները»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն աջ ազդրի մկանային վնասվածքը ստացել էր Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում (1։1) եւ փոխարինվել արդեն առաջին խաղակեսում։
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Յուվենտուսն» ապրիլի 2-ին կհյուրընկալվի «Կալյարիին», 31-րդ տուրի «Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...