Ռուսաստանում աճում է երեխաներին ընտանիքներից անհիմն օտարելու դեպքերի թիվը
Որոշ դեպքերում բավարար կլիներ ընդամենը ընտանիքներին փոքր ֆինանսական օգնությամբ աջակցելը։
Վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում ավելացել է այն դեպքերի թիվը, երբ ընտանիքներից, առանց բավարար հիմքերի, օտարում են երեխաներին։ Այս մասին, մարտի 28-ին, լրագրողներին հաղորդել է Դաշնության խորհրդի՝ սահմանադրական օրենսդրության գծով փոխնախագահ Ելենա Միզուլինան։
«Մեր անհանգստությունը այն փաստի հետ է կապված, որ երեխային ընտանիքից օտարելու չհիմնավորված դեպքերի քանակը աճում է, իսկ պետք է նվազեր, քանի որ Ռուսաստանում իրականում որբերի թիվը կրճատվել է, մենք ունենք այդ տվյալները»,– հայտարարել է Միզուլինան՝ մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով՝ այս միտումը արդեն տասը տարի է շարունակվում է։ Ընդ որում, ընտանիքներին, որոնցից խնամակալության մարմինները վերցրել են երեխաներին, կարելի էր պարզապես մի քիչ ֆինանսապես օգնել։
Ծնողական կոմիտեների եւ միությունների ասոցիացիայի ղեկավար Օլգա Լետկովան բարձրաձայնել է երեխաներին ընտանիքներից օտարելու մոնիտորինգի արդյունքները, որն անց են կացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրա խոսքերով, 140 առավել ցայտուն դեպքերի ուսումնասիրությունից հետո, հետեւյալ եզրահանգմանն են եկել. երեխաներին ընտանիքներից օտարում են ընտանիքի աղքատության եւ կոմունալ վարձերը չմուծելու պատճառով։
«Եվ ստացվում է, որ ուսումնասիրված դեպքերի մեծամասնության համար՝ երեխաներին ընտանիքից օտարելու պատճառ են հանդիսացել վատ կենցաղային պայմանները, կահույքի բացակայությունը կամ պակասը, սառնարանի դատարկությունը, այսինքն՝ աղքատությունը։ Մեծ տեղ են գրավում նաեւ կոմունալ պարտքերը»,– ասել է նա։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...