Երկու տարվա հակամարտության հետեւանքով Եմենը սովի շեմին է հայտնվել
Եմենում հակամարտության էսկալացիայի պահից երկու տարի է անցել։ Այս ժամանակահատվածում օդային հարվածները, պայթյունները, հրետանու հարվածները դարձել են եմենցիների ամենօրյա կյանքի մի մասը։ Այս մասին ասվում է Եմենում ՄԱԿ արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օ՝ Բրայենի հայտարարության մեջ։
Երկու տարում երկրում զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում մոտ 1․5 հազար երեխա։ Նրանցից շատերը առավոտյան գնացել են դպրոց ու չեն վերադարձել։ Տասնյակ հազարավոր մարդ է վրավորվել։ Օ՝ Բրայանի հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության հետեւանքով Եմենը հայտնվել է սովի շեմին։ 19 մլն մարդ՝ բնակչության ավելի քան երկու երրորդը, հումանիտար օգնության կարիք ունի։ 7 մլն մարդ պարենամթերքի սուր պակաս ունի, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով ծնողները երեխաներին կերակրելու համար երբեմն դիմում են ծայրահեղ քայլերի՝ օրինակ ամուսնացնում են անչափահաս աղջիկներին, իսկ տղաներն էլ միանում են զինյալների շարքերին։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...