Ազարը համաձայնեցրել է պայմանագիրը Ռեալի հետ. աղբյուր
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կարող է շարունակել «Ռեալում», հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա ֆուտբոլիստն ու մադրիդյան ակումբն անձնական պայմանագրի շուրջ լիարժեք համաձայնության են եկել: «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում բելգիացին տարեկան 15 մլն եվրո կստանա` առանց բոնուսների:
Տրանսֆերն ավարտին հասցնելու համար, որը 90-100 մլն եվրո է գնահատվում, «սերուցքայինները» պետք է ֆուտբոլիստի տեղափոխությունը համաձայնեցեն «Չելսիի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ակումբային մակարդակում 39 հանդիպում է անցկացրել: Դրանցում դարձել է 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Չելսի» է տեղափոխվել «Լիլից» 2012 թվականին: Նրա համար լոնդոնյան թիմի ղեկավարությունը 35 մլն եվրո է վճարել: Բելգիայի հավաքականի կազմում Ազարը 100 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 30 գոլի հեղինակ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել