Նավալնիի նախընտրական շտաբի ղեկավարին ձերբակալել են 10 օրով
Սիմոնովյան դատարանը 10 օրով ձերբակալել է Ալեքսեյ Նավալնիի նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովին։ Նրան մեղավոր են ճանաչել ոստիկանության աշխատակցի օրինավոր պահանջներին չենթարկվելու մեջ։
Ոստիկանների վարկածի համաձայն՝ Վոլկովը, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն հիմնադրամի այլ աշխատակիցներ մարտի 26-ին հրաժարվել են լքել իրենց գրասենյակը, երբ ոստիկանները այնտեղ ռումբ էին փնտրում։
Ըստ Վոլկովի վարկածի՝ հիմնադրամի աշխատակիցներին բերման են ենթարկել միայն այն բանի համար, որպեսզի ընդհատեին հակակոռուպցիոն միտինգների հեռարձակումը, որը իրականացնում էր հիմնադրամը։
«Ես առավոտվա 8-ից եթերում եմ եղել եւ ուղիղ հեռարձակումն եմ վարել»,– դատարանում պատմել է Վոլկովը։ Առաջին անգամ նրանք գրասենյակ են եկել ցերեկվա երեքին։ «Նրանք շան հետ զննեցին տարածքը եւ հեռացան։ Սակայն մեկ ժամից ոստիկանները վերադարձան եւ բոլորին խնդրեցին դուրս գալ գրասենյակից։ Ինձ սկզբում խնդրեցին մնալ»,– ասել է Վոլկովը։
Այնուհետեւ նրան եւ մյուս աշխատակիցներին տարել են ՆԳ բաժանմունք։ Գիշերը, ինչպես պատմել է Վոլկովը, նրան ձերբակալելու վերաբերյալ արձանագրություն են կազմել։
«Փաստաթղթի առաջին տարբերակում խոսվում էր այն մասին, որ գրասենյակում միացել է հակահրդեհային համակարգը։ Դատարան ներկայացված փաստաթղթերում արդեն խոսվում է ռումբի մասին»,– նշել է ձերբակալվածը։
Ռումբի մասին ոստիկանությանը հաղորդել է ոմն Ահմեդ։ Նա զանգահարել է թեժ գիծ եւ հայտնել, որ անձամբ է շենքում պայթուցիկ տեղադրել։ Ավելի ուշ իրավապահները փաստեցին այս հաղորդագրության կեղծ լինելը։
Վոլկովի փաստաբան Վադիմ Վորոնինը նիստի ընթացքում նշել է, որ «Օմեգա Պլազա» շենքի տարհանում տեղի չի ունեցել, որտեղ գտնվում է գրասենյակը, ոստիկանությունը չի շրջապատել փողոցը, ինչպես դա արվում է պայթյունի սպառնալիքի դեպքում։
Վորոնինը խնդրել է վերադարձնել գործի նյութերը ոստիկանություն՝ լրամշակման համար։ Նա նաեւ նշել է, որ Վոլկովի կինը հղի է, եւ տանը եւս երկու երեխա կա։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...