«Ինչ ուզում են՝ թող անեն»․ Իրինա Ռոդնինան՝ Երևանում իր անունը կրող դպրոցի վերանվանման մասին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չմպիոն Իրինա Ռոդնինան անդրադարձել է Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման մասին բարձրացված հարցին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրինա Ռոդնինան շաբաթներ առաջ Բաքվում մասնակցեց Խոջալուի դեպքերին նվիրված երթին, Երևան քաղաքի ավագանու նիստում առաջարկեցին քննարկել նրա անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման հարցը։
Ռոդնինան ոչ միայն մասնակցել էր Բաքվում Խոջալուի դեպքերին նվիրված երթին, այլև հարցազրույցով էր հանդես եկել հայերի կողմից, իբրև թե, իրագործված վայրագությունների մասին:
«Ռուսարմինֆոյի» հետ զրույցում Իրինա Ռոդնինան ասել է, որ չի կարծում, թե Ադրբեջանում մասնակցել է հակահայկական ակցիայի: Ըստ նրա՝ ինքը մասնակցել է երթի, որը նվիրված է եղել մոտ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը՝ հավելելով, որ դա որևէ մեկի դեմ չի եղել։
«Մենք ընդհանրապես ընկերություն չենք անում ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ: Մեզ համար Հայաստանն ու հայերը, ինչպես նաև Ադրբեջանն ու ադրբեջանցիները երկրներ ու մարդիկ են, որոնք ժամանակին մաս են կազմել Խորհրդային Միությանը»,-ասել է Ռոդնինան:
Պատասխանելով Երևանում գեղասահքի դպրոցի անվանափոխության հնարավորության մասին հարցին՝ Ռոդնինան ասել է, որ իր անունը կրում է ոչ թե դպրոցը, այլ սահադաշտը, որը կառուցվել է ռուսական փողերով:
«Դա վերջին 20 տարում Հայաստանում կառուցված առաջին սպորտային կառույցն է: Դա նրանց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հանգիստ է վերաբերվում հնարավոր անվանափոխությանը, սակայն վատ է զգում այն մարդկանց համար, ովքեր ջանք ու միջոցներ են ներդրել այդ գործում:
«Թող անեն՝ ինչ ուզում են, դա նրանց գործն է: Ինչպես անվանես նավը, այնպես էլ կլինի նավարկությունը»,- հավելել է նա:
Աղբյուրը՝ 168.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...