Եվրախորհրդարանում Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցով քվեարկությունը կկայանա ապրիլի 6-ին
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 6-ին լիագումար նիստի ժամանակ կքվեարկի Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է եվրոպական ասամբլեայում աղբյուրը:
«Քվեարկությունը, ինչպես սպասվում է, կկայանա ապրիլի վեցին, իսկ քննարկումները կանցկացվեն մեկ օր առաջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցած շաբաթ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ հուսով է՝ Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի մինչև այս տարվա ամառ՝ ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի որոշումների կայացման ընթացակարգերի ավարտից հետո:
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին հարցերով հանձնաժողովն ավելի վաղ քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար կարճաժամկետ վիզաների վերացման օգտին:
Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու մասին որոշման կայացումը բազմիցս հետաձգվել է: Կիևը հույս ուներ ստանալ այն մինչև 2016 թվականի ավարտ, բայց դա տեղի չունեցավ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև ամառ կսահմանի առանց վիզայի ռեժիմ Ուկրաինայի քաղաքացիների համար:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...