Պորտուգալիան՝ կախարդական շրջանում
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմը գեղեցիկ եւ դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, բայց երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել՝ ունենալով մեծ առավելություն, ստեղծելով գոլային բազմաթիվ պահեր:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի երկրորդ խաղում, ինչպես առաջինում Պորտուգալիան մեծ առավելություն ուներ Սերբիայի դեմ, բայց ինչպես չհաղթեցին ուկրաինացիներին, այդպես էլ չհաղթեցին սերբերին: Տարբերությունը միայն այն է, որ եթե առաջին խաղում գոլեր չեղան, ապա այս խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: Ավելին, առաջին խաղակեսում վնասվածք ստացավ եւ փոխարինվեց Ռոնալդուն:
Առաջին գոլը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեցին սերբերը, իսկ Պորտուգալիան Դանիլոյի շնորհիվ հաշիվը հավասարեցրեց 42-րդ րոպեին:
B խմբի մյուս խաղում Ուկրաինան մի կերպ հաղթեց Լյուքսեմբուրգին: Ընդ որում առաջինը գոլ խփեց Լյուքսեմբուրգը, իսկ Ուկրաինան հաղթանակ տարավ խաղի ամենավերջում լյուքսեմբուրգցի Ռոդրիգեսի ինքնագոլի շնորհիվ:
Այս տուրում խաղից ազատ էր Լիտվայի հավաքականը, իսկ այս խմբի մրցաշարային աղյուսակը ամառային խաղերից առաջ 4 միավորով գլխավորեց Ուկրաինան: Երեք միավորով երկրորդ տեղում է Լյուքսեմբուրգը:
A խմբում, որտեղ խաղից ազատ էր Չեխիան, Անգլիան մրցակցի դաշտում 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային: Հիշեցնենք, որ առաջին խաղում անգլիացիները 5:0 հաշվով հաղթել էին չեխերին: Կոսովոն 1:1 խաղաց Բուլղարիայի հետ:
Աղյուսակը վեց միավորով գլխավորում է Անգլիան, իսկ երկրորդ տեղում ընթացող Բուլղարիան ունի երկու միավոր:
H խմբի բոլոր երեք խաղերն ավարտվեցին խոշոր հաշիվներով: Թուրքիան 4:0 հաշվով հաղթեց Մոլդովային, Ալբանիան մրցակցի դաշտում 3:0 հաղթեց Անդորրային, իսկ Ֆրանսիան 4:0 հաշվով հաղթեց Իսլանդիային:
Ֆրանսիան եւ Թուրքիան վեցական միավորով գլխավորում են աղյուսակը:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին