Աշխարհի փոխչեմպիոններն ու երրորդ մրցանակակիրները սկսեցին հաղթանակով
Սկսվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Սկսվեց մեծ անակնկալով: Ղազախստանի հավաքականը ոգեւորված Նուրսուլթան Նազարբաեւի անակնկալ հրաժարականով եւ առաջնորդվելով բարձրակարգ մարզիչ Միխալ Բիլեկի ցուցումներով 3:0 հաշվով հաղթեցին Շոտլանդիայի ավանդապաշտ հավաքականին:
Ղազախների հետ նույն I խմբում ընդգրկված, աշխարհի բրոնզե մրցանակակիր Բելգիայի ընտրանին առանց դժվարության, բայց ոչ առանց կուրիոզի 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին: Ռուսաստանցիները միակ գոլը խփեցին Կուրտուայի անհեթեթ եւ ոչ պարտադիր սխալի հետեւանքով:
Հիմա ռուսները մտածում են հաղթել այն նույն ղազախներին, որոնք հաղթեցին շոտլանդացիներին: Ընդ որում խաղը երեք օր հետո կայանալու է Ղազախստանում: Այս խմբի մյուս խաղում Կիպրոսը 5:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին եւ գլխավորեց աղյուսակը:
C խմբում ամեն ինչ ավարտվեց առանց անակնկալների: Հյուսիսիռլանդացիները 2:0 հաշվով հաղթեցին էստոններին, հոլանդացիները 4:0 հաշվով հաղթեցին բելառուսներին: Պատկերացնո՞ւմ եք ինչպես կընթանար խաղը, եթե հրաժարական տված լիներ Լուկաշենկոն:
Այս տուրում խաղից ազատ էին գերմանացիները:
E խմբում իրենց եւ ոչ միայն իրենց երկրպագուների հետ մի լավ խաղացին աշխարհի փոխչեմպիոն խորվաթները: Ադրբեջանի հետ խաղում նրանք առաջինը գոլ բաց թողեցին եւ հաշիվը հավասարեցրին միայն առաջին խաղակեսի ամենավերջում: Հաղթական գոլն էլ Կրամարիչը խփեց խաղի ավարտից 12 րոպե առաջ:
Ի տարբերություն խորվաթների, սլովակներն առանց որեւէ մեկին նյարդայնացնելու 2:0 հաշվով հաղթեցին հունգարներին՝ իրենց հարեւաններին:
Եթե C խմբում ազատ էին գերմանացիները, ապա E խմբում ազատ էր Բեյլի թիմը՝ Ուելսը:
G խմբում Ավստրիան վերցրեց եւ 1:0 հաշվով սեփական դաշտում պարտվեց Լեհաստանին: Հյուսիսային Մակեդոնիան, որին Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով, 3:1 հաշվով հաղթեց Լատվիային: Իհարկե, ոմանք կհարցնեն, թե իսկ որտեղ է Հարավային Մակեդոնիան: Այն Հունաստանում է եւ հենց հույների պատճառով նախկին հարավսլավական երկիրը կոչվեց ոչ թե Մակեդոնիա, այլ Հյուսիսային Մակեդոնիա:
Այս խմբի մյուս խաղում Իսրայելը 1:1 խաղաց Սլովենիայի հետ:
Ի դեպ, սա այն խմբերից մեկն է, որտեղ առաջին կամ երկրորդ տեղը հանգիստ կարող են զբաղեցնել հավաքականներից յուրաքանչյուրը;
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին