Լը Պենը մտադիր է ընտրությունների ցանկացած ելքի դեպքում «պայքարել հանուն Ֆրանսիայի»
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Parisien թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ կշարունակի պայքարել իր երկրի համար, եթե նույնիսկ չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։
«Ես կշարունակեմ պայքարել հանուն իմ երկրի։ Որտեղ, կամ ինչ պաշտոնում՝ չգիտեմ»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ եզրակացություն կանի նա, եթե չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։
OpinionWay ընկերության վերջին հարցման տվյալներով Լը Պենը կարող է առաջատար դառնալ առաջին փուլում՝ 25 տոկոս ձայնով, 1 տոկոսով առաջ անցնելով նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնից։ Երրորդ տեղում նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է, որի օգտին մտադիր է քվեարկել հարցման մասնակիցների 19 տոկոսը։
Երկրորդ փուլում , ըստ հարցումների, Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 63 տոկոսն ընդդեմ 37 տոկոսի, իսկ Ֆիյոնին՝ 57 տոկոսն ընդդեմ 43 տոկոսի արդյունքով։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...